Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Մեր տարածաշրջանը կանգնած է նոր մարտահրավերների առջև. Ալեն Սիմոնյան

Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Այս մասին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «Մեծարգո՛ Վալենտինա Իվանի,

Հարգելի՛ գործընկերներ, լիագումար նիստի մասնակիցներ,

Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել և մնում է համագործակցության կարևոր ուղղություն: Չափազանց արժեքավոր է այս տարիների ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կուտակած գործնական փորձը: Դրա հետ մեկտեղ, այժմ մենք պետք է ուղենիշներ սահմանենք հետագա համատեղ աշխատանքի համար՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման:

Գործընկերնե՛ր,

Այսօր աշխարհը, այդ թվում և մեր տարածաշրջանը, կանգնած է նոր մարտահրավերների առջև: 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգության ճգնաժամն ու իրողությունները նոր սպառնալիքներ են խոստանում ամբողջ տարածաշրջանի համար:

Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը և անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները՝ ադրբեջանական իշխանությունները ջրաքիսի մուշտակներով «բնապահպանների» կերպարով, շինծու պատրվակներով արդեն ավելի քան չորս ամիս շրջափակել են Լաչինի միջանցքը: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանման և շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայ զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կենսական բժշկական սպասարկման հասանելիությունից:

Ռուսական խաղաղապահ զորակազմի, որի մանդատը, ի դեպ, մինչ օրս չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայության շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը դեռևս չի վերաճել հումանիտար աղետի:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կեղծ էկոլոգիական քողի տակ իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում, քանի որ գազի և էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չպլանավորված անտառահատումների, ինչը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի լուրջ համակարգային և երկարաժամկետ դեգրադացիայի:

Լաչինի միջանցքի շրջափակմանը զուգահեռ Բաքուն ահաբեկչության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը: Հաճախ գնդակոծության են ենթարկվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչները: Այս առնչությամբ կան ռուսական խաղաղապահ զորակազմի բազմաթիվ հայտարարություններ:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից հրահրել և կրակ բացել: Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, ադրբեջանցի զինվորականների բոլոր գործողությունները փաստագրված են օպերատիվ տեսանկարահանմամբ, որը հասանելի է համացանցում:

Իրականացված սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:

Պետք է արձանագրեմ, որ նշված հատվածում Բաքվի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում ընդունված համատեղ հայտարարություններին:

Անհրաժեշտ է իրականացնել երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը սահմանից անվտանգ հեռավորության վրա՝ որպես իրավիճակի կայունության հուսալի երաշխիք: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այս հարցում 2021 թվականից, բացի այդ, նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից:

Հայկական կողմը, ինչպես և նախկինում, հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ և պատրաստ է տեղում ընթացիկ հարցերը լուծել կառուցողական բանակցությունների միջոցով:

Գործընկերնե՛ր,

Մեր հարևանը չի դադարեցնում այլատյաց քաղաքականությունն ու հռետորաբանությունը: Պահանջներ են հնչում Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Չեմ կարող չնշել բոլորիս առջև ծառացած չափազանց կարևոր հումանիտար հարցերը: Մինչ օրս Ադրբեջանն անօրինական կերպով պահում է ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Հրատապ է մնում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը: Արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ այն դեպքում, երբ արդեն ոչնչացվել են բազմաթիվ եկեղեցիներ, գերեզմաններ, Հայրենական մեծ պատերազմի մարշալների և գեներալների հուշարձաններ:

Տպավորությունն այնպիսին է, որ ջնջելով հայկական տառերը և փշրելով խաչքարերը, որոնք արդեն մի քանի հարյուր տարեկան են, կարելի է փոխել պատմությունը: Պարզ է, որ դրանով Բաքուն ոչնչացնում է Արցախի բնիկների դարավոր ներկայության հետքերը:

Ամփոփելով վերը նշվածը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ և դրանով իսկ կանխել իրավիճակի հետագա էսկալացիան, որը կարող է տարածվել աշխարհի այլ տարածաշրջաններ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: