Այսուհետ մեր պայքարը դառնում է քաղաքական, պետք է վռնդենք այս իշխանությանը. զոհվածների ծնողները սկսում են քաղաքական ակցիաներ (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի մոտ 24 ժամ սպասելուց հետո, այսօր զոհված զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ ավարտված են համարում իրավական դաշտում պայքարը եւ սկսում են քաղաքական ակցիաները։
«Այսօրվանից մեր պայքարը քաղաքական դաշտում է լինելու։ Մեր ակցիաները լինելու են շարունակական, վաղը ծնողներով քննարկում ենք ունենալու, երկուշաբթի օրը հայտարարություն կանենք։ Ակցիաները այնքան են շարունակելու, մինչեւ կարողանանք ազատվել օրվա իշխանություններից։ Դիմում ենք բոլոր առողջ ուժերին՝ գալ մեզ հետ հանդիման եւ քննարկումների։ Մենք քաղաքական ուժ չենք, ծնողներ ենք, որ կորցրել ենք մեր ամենաթանկը եւ չենք ուզում նոր զոհեր ունենալ»,-ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ բոլոր հայերին կոչ անելով միանալ ու վռնդել այս իշխանությանը։