Սա ինքնին արտառոց ու խայտառակ դեպք է. Գեղամ Մանուկյանը` Հայաստան ներխուժած ադրբեջանցու մասին (տեսանյութ)
Ադրբեջանցի զինծառայողների՝ Հայաստանի տարածք մտնելուն, ու, մասնավորապես, դրանցից մեկին ապրիլի 13-ին քաղաքացիների կողմից բռնելուն։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Երեկ փակ հանդիպմանը ներկա էր ԱԱԾ հակահետախուզության պետի տեղակալը, Հայաստան ներխուժած երկորրդ ադրբեջանցու հետ կապված ամբողջական տեղեկատվություն չկարողացավ տալ՝ ասելով, որ դեպքը նոր է տեղի ունեցել։
Փաստ է, որ երեք օր շարունակ ադրբեջանցի զինվորը կարողացել է Սիսիանից հասնել մինչև Կապան։ Սա ինքնին արտառոց ու խայտառակ դեպք է։
Երկրորդ խայտառակ դեպքը, որ արդեն տևական ժամանակ է կա, ԱԺ դահլիճում է եղել, երբ Նիկոլ Փաշինյանը իր վրա վերցնելով նախաքննական, հետախուզական, հակահետախուզական, փաստաբանական, ալիևյան, բոլոր պաշտոնները, փորձում էր բացատրել, որ նա կարող է հետ է գնացել։
2020թ-ի հուլիսյան դեպքերին էլ փորձում էր բացատրել, թե ադրբեջանցիները Տավուշում մեքենայով, որ եկել էին, երևի մոլորել էին»։