Եթե ադրբեջանական դիրքից մեքենա է շարժվում հայկական դիրքի ուղղությամբ, և խոսքը բանակցության մասին չէ` ինչո՞ւ կրակ չի բացվել. դա է հարցը. մամիջանյան (տեսանյութ)
Չի քննարկվում, կասկածի տակ չի դրվում հարցը, որ Ադրբեջանն է սկսել սադրանքը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Բայց ես հարց ունեմ՝ եթե ադրբեջանական դիրքից մեքենա է շարժվում հայկական դիրքի ուղղությամբ, և խոսքը բանակցության մասին չէ, ինչո՞ւ կրակ չի բացվել։ Պարզ հարց եմ տալիս, չեմ բարդացնում, քաղաքական շղարշ չեմ ավելացնում։ Կա՛մ եղել է բանակցություն․ այդ դեպքում ո՞վ է եղել բանակցողը, իսկ եթե բանակցություն չի եղել, ապա ինչո՞ւ կրակ չի բացվել։ Իմ գործընկեր Տիգրան Աբրահամյանն էլ էր այս հարցը բարձրացնում, որը ՔՊ-ականները փորձեցին շահարկել։ Այդ հարցը մինչև այսօր անպատասխան է»,- նշեց նա։