Կրկին գործ ունենք հինգերորդ շարասյան գործունեության հետ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
«Երեկվա փակ հանդիպման ժամանակ ընդդիմությունը տեղեկացավ, թե ինչպես են դեպքերը եղել։ Եվ եթե ընդդիմությունն ասում է, որ ոչ թե սադրանքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից, այլ նշում, թե ՀՀ քաղաքական ղեկավարությունն է մեղավոր, մենք կրկին գործ ունենք հինգերորդ շարասյան գործունեության հետ»։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ–ական Անդրանիկ Քոչարյանը։