Բորելը Պեկինին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել համաշխարհային անվտանգության համար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Պեկինին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել համաշխարհային անվտանգության համար։
Նա հավելել է, որ չի վախենում Չինաստանի վերելքից։
«Մենք չենք վախենում Չինաստանի վերելքից։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ վաղվա աշխարհի պատմությունը նույնպես կախված կլինի նրանից, թե ինչպես է Չինաստանը օգտագործում իր ուժը»,- գրել է Բորելը։