Հայտնի է դարձել Ղազախստան–Հայաստան հանդիպման վայրը
Աշխարհի Առաջնության 2018 թվականի ընտրական փուլի Ղազախստան–Հայաստան հանդիպումը կկայանա Ակտոբե քաղաքում, տեղեկացնում է prosportkz.kz-ն: Ղազախստան–Հայաստան մրցավեճը նախատեսված է 2017 թվականի հոկտեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ Ակտոբե քաղաքի համանուն մարզադաշտը միայն ֆուտբոլային հանդիպումների համար է նախատեսված (վազքատարածք չունի):
Այն տեղավորում է շուրջ 12 500 հանդիսական: