Թուրքիան հրաժարվում է զորքերը դուրս բերել Սիրիայից
Սիրիայի ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների համար Անկարան չի ընդունի որևէ նախապայման, այդ թվում՝ իր զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից։ Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ապագայում հնարավոր են շփումներ Սիրիայի հետ, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Եվ մենք ոչ մի նախապայման չենք ընդունի։ Մենք չենք ընդունի Սիրիայից բանակցությունների համար մեր զորքերի դուրսբերման պայմանը: Մենք կհեռանանք, և նորից սպառնալիքներ կսկսվեն մեր դեմ»,- ասել է նա։