Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
Սպորտ

Հայ մարզիկները բարձր նշաձող են դրել իրենց առաջ․ Արայիկ Հարությունյանը հորդորում է ոգևորել նրանց

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին:

Ասուլիսը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ ս. թ. ապրիլի 15-23-ը կանցկացվի առաջնությունը: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին:

Ասուլիսի մյուս բանախոսներն էին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է. «Վստահ եմ, որ բոլորս անհամբեր սպասում ենք առաջնության մեկնարկին: Մենք, ըստ էության, պատրաստ ենք, և կազմկոմիտեի անունից կարող եմ ասել, որ ջանք չի խնայվել, որպեսզի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ այս առաջնությունը լինի լավագույնը: Արդեն այսօր մեր գործընկերներից շատ դրական արձագանքներ ենք ստանում:

Այսօր առավոտյան մասնակցել եմ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին, որը տեղի է ունենում Երևանում: Սա նույնպես մեծ իրադարձություն է, և եթե չեմ սխալվում, մենք նման իրադարձություն չենք ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Իմ խոսքում ասել եմ, որ այն փորձը, որ ձեռք ենք բերել այս տարիներին, ինչպես նաև այս առաջնության կազմակերպման փորձը թույլ են տալիս մեզ արդեն հյուրընկալել ավելի մեծ միջոցառումներ և հույս հայտնել, որ կոնգրեսի մասնակիցները և մեր գործընկերները մեզ այդ հարցում կաջակցեն»:

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ հայ մարզիկները բավականին բարձր նշաձող են դրել իրենց առաջ և ցանկանում են բարձր արդյունքներ գրանցել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կոչ է արել մարզասերներին լինել մեր մարզիկների կողքին և ոգևորել նրանց:

Այս առաջնությունը կարևորվել է նաև այն առումով, որ մարզիկները մայրաքաղաք Երևանում Եվրոպայի լավագույն ծանրորդի տիտղոսը նվաճելուն զուգահեռ մրցելու են նաև Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշի համար:

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին իր խոսքում նշել է, որ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքները գերազանցել են բոլոր ակնկալիքները և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին իրականացված աշխատանքների համար: Մուհամմեդ Ջալուդի խոսքով, վերջին առաջնություններում Հայաստանի ծածանվող դրոշն ապացուցում է, որ երկիրը ծանրամարտում բավականին կայացած մարզիկներ ունի և այն առաջատար սպորտաձև է Հայաստանում:

Մուհամմեդ Ջալուդը նաև նշել է, որ այս առաջնությունը կարծես նշաձող լինի Հայաստանի համար, որը 2024 թվականի աշխարհի առաջնության համար հայտ է ներկայացրել և վստահություն հայտնել, որ բոլոր նախադրյալները կան այդ դիրքին հավակնելու համար:

Այնուհետև բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են եվրոպական չափանիշներին համապատասխան առաջնության անցկացմանը, մարզական միջոցառումների կազմակերպման նոր ստանդարտներ սահմանելու գործում Հայաստանի դերին, 2024թ. աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հնարավորությանը: Մանրամասներ են ներկայացվել բացման արարողության, անվտանգության ապահովման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման հետ կապված հարցերի շուրջ: