Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ․ սահմանվել է զգուշացման ամենաբարձր մակարդակը
Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությունը:
Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից
Փոխանցվում է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան ևս արգելել են իրենց քաղաքացիներին մեկնել մեր տարածաշրջան: