Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, թերացողները կերևան. ԳՇ պետը՝ Տեղ գյուղում տեղի ունեցածի մասին (տեսանյութ)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր հակիրճ խոսել է Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին։
Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Տեղ գյուղում հանձնարարությունների թերացումներ են եղել։
«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, թերացողները կերևան»,- ասել է նա։
Թե ինչ հանձնարարություն է տրվել, որ չի կատարվել՝ նա պարզաբանեց. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ չի կատարվել՝ արձագանքեց․ «Իսկ ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»։