Ուկրաինան ունի մոտ 130 հազար զոհ և վիրավոր. Reuters
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմական հակամարտության ընթացքում որպես զոհ և վիրավոր կորցրել են ընդհանուր առմամբ մինչև 354 000 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ Ռուսաստանի ընդհանուր կորուստները կազմում են 189 500-223 000 մարդ, որից 35 500-43 000-ը զոհված, իսկ 154 000-180 000-ը՝ վիրավոր:
«Ուկրաինան ունի 124 500-131 000 մարդու կորուստ, այդ թվում 15 500-17 500-ը զոհված մարտական գործողությունների ժամանակ,109 000-113 500-ը վիրավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հակամարտությունը կարող է շարունակվել 2023 թվականից հետո էլ։