Կան այլ գործիքներ ևս հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԵԱՀԿ նախագահ
Մինսկի խմբի աշխատանքը սառեցված է, սակայն համապատասխան հանգամանքներում ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել: Այս մասին այսօր Երևանում նշել է ԵԱՀԿ ղեկավար Բույար Օսմանին:
«ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, կան բազմաթիվ այլ գործիքներ և մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»,- նշել է նա: