ԱՄՆ-ը Եվրոպային խնդրում է ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահшբեկչական կառույց
ԱՄՆ-ը Եվրոպային խնդրում է ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կառույց:
ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 130 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը ստորագրել է համատեղ նամակ՝ կոչ անելով ԵՄ-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելին ուղղված նամակում ասվում է, որ Իրանը ահաբեկչության առաջատար պետությունն է, և որ տասնամյակներ շարունակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ազատ և բացահայտ դավադրություն է կազմակերպել ԵՄ երկրների քաղաքացիների դեմ: