Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Անլուրջ է «ընդդիմության» ԱԺ-ում գտնվելն ու, բացի ծեծկռտուքներից ու ՔՊ-ի հետ «վոյաժներից»` ոչինչ չանելը...

Այն, որ երկիրը «ծախած», կապիտուլյացիայի ենթարկած իշխանությունը չի կարող լինել հայրենասեր, հայրենանվեր ու, առհասարակ, ադեկվատ` պարզից էլ պարզ է։ Միամտություն է դավաճան իշխանությունից «բարի» ու ի շահ Հայաստանի ինչ–որ ակնկալիքներ ունենալ։

Սա արդեն ապացուցված հիպոթեզ է... բայց ցավն այն է, որ այս ամենին «ընդդիմացող» քաղաքական ուժերի գործողությունները ևս հուսադրող չեն. դրանք սահմանափակվում են կենացային ճառերով, ճոխ-ճոխ ստատուսներով ու.... ու միայն այդքանը։

Իհարկե, նրանցից որոշներն անգամ սկսել են այլևս չմեղադրել իշխանությանը դավաճանության մեջ։ Ավելին, օրինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է 44–օրյա պատերազմում, ո՛չ ավել ո՛չ պակաս, անլրջություն է համարում թիվ մեկ մեղավոր Նիկոլ Փաշինյանին դավաճան ասելը...

Իհարկե, այս մարդը որդի է տվել հայրենիքին, բայց նա ոչ թե պարզապես պետք է «ընդդիմադիրի» անվան տակ մանդատ ստանար ու մոռանար, թե ինչու սկսեց զբաղվել քաղաքականությամբ, այլ պարտավորեցներ...

Ու որքան էլ հետո Գեղամ Նազարյանը փորձել է արդարանալ, թե ասելիքն այլ էր, ինքը դա ասել է այլ ձևակերպմամբ, փաստն այն է, որ իրականում անլրջություն չէ` իրերն իրենց անուններով կոչելը, ինչպես օրինակ` դավաճանին ասել դավաճան... 

Էլ չենք քննարկում այն, որ Նազարյանը կոնկրետ ասել է, թե չի կարող Նիկոլին մեղադրել դավաճանության մեջ, քանի որ ապացույց չունի, որ Նիկոլը դավաճան է...

«Ես երբեք ու երբեք որևէ մեկին դավաճան չեմ համարում...... Ե՞ս եմ որոշում` Նիկոլը դավաճա՞ն է, թե՞ ոչ... իմ մոտ չկա նման խոսույթ»...

Իսկ եթե դավաճանին դավաճան ասելը զոհվածի հոր համար անլրջություն է, ապա առավել ևս անլուրջ է Պաշտպանության փոխնախարարին սուր հարցեր տվող լրագրողներին նրա կողմից սաստելը, անլուրջ է ՔՊ-ականի մեջք շոյելը, երբ այդ նույն պահին իր ընդդիմադիր գործընկերները ՔՊ-ականին հակահարված են տալիս, անլուրջ է տարբեր առիթներով շատ նման դրվագներում ՔՊ պաշտպանի դեր ստանձնելը.... ի վերջո` անլուրջ է զոհվածի հոր ԱԺ-ում գտնվելն ու ոչինչ չանելը... 

Թեև «ոչինչ չանելու» առումով Նազարյանի ընդդիմադիր ընկերները ևս հետ չեն մնում.  մեկ-երկու պատգամավոր ժամանակ առ ժամանակ մի երկու բան են ասում ու վերջ` 0 գործողություն։ Հա՛, երբեմն էլ ՔՊ–ի հետ «վոյաժներ» են անում, նրանց գլխին անձրևանոց պահում (վոյաժը կա, արդյունքը` ոչ)։

Իշխանություններին կոշտ հարցադրումներ անելու ու սահմանային իրավիճակի մասին  խոսելու փոխարեն «ընդդիմադիրները» մասնակցում են երկրորդական, երրորդական հարցերի քննարկումներին, ծեծ ու ջարդ անում, օգնում իշխանություններին մարդկանց շեղելու իրական խնդիրներից ու, ինքնաբերաբար, դառնում նրանց աջակիցը։

Ու հանկարծ չասեն, թե` մեկ է Նիկոլն ինչ ուզի, այն է պատասխանելու։ Իսկ փորձե՞լ են «ընդդիմադիրները» հարցախեղդ անել Նիկոլին, իրենց բերած փաստարկներով նեղը գցել նրան, կամ սուր հարցադրումներով ստիպել Նիկոլին հայտնվել ծիծաղելի վիճակում այնպես, որ բոլորը հասկանան նրա էությունն ու, ի վերջո, ազգովի ոտքի կանգնեն...

Փոխարենն «ընդդիմադիրները» բոլոր ոտքի կանգնածներին ցույց են տալիս տուն տանող ճանապարհը և ուղղորդված են համարում բոլոր նրանց, ովքեր ստիպում են իրենց գնալ կոշտ գործողությունների` դավաճանության մեջ մեղադրվող իշխանությանը հեռացնելու համար։ 

Այլ կերպ ասած, ընդդիմությունը «մաշում» է իրեն` «մաշելով» ըմբոստ ու թուրքին հպատակվել չցանկացող ժողովրդի ոգին, իսկ ժամանակն աշխատում է մեր դեմ, հայոց պետության, պետականության ու հայ ժողովրդի դեմ` Հայաստանը դարձնելով թատերաբեմ ու «ոտքի կոխան»։

Արմինե Մկրտումյան