Արփա-Սեւան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 15 միլիոն 325 հազար խորանարդ մետր ջուր
Այս տարվա հունվարից մինչեւ ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 15 միլիոն 325 հազար խորանարդ մետր ջուր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՇՄ «հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի ապրիլի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 34 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Ընդ որում, նույն աղբյուրի տեղեկացմամբ, ապրիլի 3-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 2 սանտիմետրով։