Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը

Լեռնային Ղարաբաղը է, կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի. Փաշինյան (տեսանյութ)

«Պետք է ֆունդամենտալ անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է Լեռնային Ղարաբաղի հարցը մեր անկախության տարիների ընթացքում»։

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հարցին։ Վերջինս հարցրեց, թե խաղաղությանն ուղղված բանակցությունների շրջանակներում Հայաստանը քանիցս հայտարարել է, որ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ և ճանաչում է, ըստ էության, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն այս հայտարարությունը որոշ շրջանակներ ներկայացում են որպես հրաժարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքից, ինչպե՞ս կմեկնաբանի Փաշինյանը։

Փաշինյանի կարծիքով՝ այդտեղ կա երկու մաս՝ մինչև մադրիդյան սկզբունքները և մադրիդյան սկզբունքներից հետո. «Ինչու։ Որովհետև մինչև Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, Խորհրդային միության փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը. ինչպես Խորհրդային Միության այլ սուբյեկտներ, իրացնելով ինքնորոշման իրավունքը, ստացել են անկախություն, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն այդ իրավունքն իրացրել է, հետևաբար չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է Խորհրդային միությունից։

2007 թվականին ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էր և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, և՛ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ինչ-որ մի մեխանիզմով և այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը, ըստ էության, պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից։ Այստեղ շատ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել։

Այստեղ հարց է ծագում. եթե Լեռնային Ղարաբաղը, մենք, դուք, իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Այստեղ է, որ ինքնորոշումը... ինքնորոշվել նշանակում է լինել մի որևէ տեղ և ինքնորոշման իրավունքի իրականացմամբ այդտեղից տեղափոխվել այլ տեղ։ Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը Խորհրդային միությունն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո, այդ տեղն Ադրբեջանն է հենց Մադրիդյան սկզբունքների շրջանակներում։

Հետևաբար, այս տրամաբանությունը, որ իրենք դրել են, գրագետ... նույնիսկ թարգմանության դեպքում նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը է կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ո՞ւմից է ինքնորոշվում։ Սա է այդ քաղաքանության իրական բովանդակությունը և սա մեր մեծագույն բացթողումն է, որ մենք հենց 2018 թվականից հենց այս ամեն ինչով հանդես չենք եկել և մեր ժողովրդին չենք բացատրել»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Մադրիդյան սկզբունքներից հետո հայկական կողմի հանճարեղ դիվանագիտության արդյունքում այն տեղից, որտեղից ԼՂ-ն պետք է ինքնորոշվեր, դարձել է Ադրբեջանը:

«Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունն այդպիսով Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Այսօր մենք դրա պտուղներն ենք քաղում»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ իրենց սխալն է, որ այդ մասին չեն ասել 2018 թվականի մայիսին, մտածել են ինչ-որ ձևերով այս թակարդից հնարավոր է դուրս գալ կամ գոնե իրենց պարտքն է իրենից կախվածն անել այդ թակարդից դուրս գալու համար։

«Բայց քանի որ թակարդն, ըստ էության, միջազգայնորեն համաձայնեցված էր, մենք չկարողացանք դա անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։