Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ինչ էր ակնարկում դիրքային բարելավման մասին խոսող Փաշինյանը՝ ադրբեջանական առաջխաղացումից առաջ

Սահմանապահ զորքերը հնարավորություններ, ռեսուրսներ չունեն մեծ հարձակումների կամ զորային ինչ-որ խնդիրների կատարման համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը։

«Երբ ադրբեջանական կողմից մինչև ատամները զինված ուժեր են, բնական է, որ նրանց դիմաց պետք է լինի ոչ թե սահմանապահ զորքը, այլ մեր բանակային ստորաբաժանումները: Ցավոք սրտի, ստիպված ենք բանակային ստորաբաժանումներ տանել այն վայրեր, որտեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բանակային ստորաբաժանումներ ունի: Որտեղ նրանցը սահմանապահ է, իհարկե, համարժեք մերն էլ է սահմանապահ լինելու»,- ասել է նա:

Արմեն Խաչատրյանի ասածն ուղղակի պատասխանում է այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանական զորքը քայլելով գալիս և Հայաստանի տարածքներն օկուպացնում է և տիրանում հայկական կարևորագույն դիրքերին։

Խաչատրյանը խոստովանում է, որ սահմանապահ զորքը չունի կարողություն ադրբեջանական կանոնավոր ու լավ սպառազինված բանակի դեմ կռվելու համար։

Հիմա հարց՝ եթե չունի, ապա ինչ նպատակով է Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել, որ վտանգավոր սահմանագծում բանակին փոխարինի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքը, որը չունի այն սպառազինության այն մակարդակը, որն ունի իր դեմ կանգնած ադրբեջանցին։

Հետևողականորեն թուլացնելով հայկական կողմի դիմադրունակությունը աշխարհագրորեն հենց այն հատվածներում, որտեղով ադրբեջանական կողմը կարող է ստանալ իր երազած միջանցքը, ի՞նչ նպատակ է հետապնդում հայկական կողմը։

Բնականաբար, թշնամուն միջանցք տալու մի քանի ձևեր կան։ Դրանցից մեկը կարող է լինել պատերազմը, սադրանքներին տրվելը, որի ժամանակ Հայաստանի իշխանության ղեկավարը կհայտարարի, որ մենք այս անգամ էլ պարտվեցինք, քանի որ բանակում կա 5-րդ շարասյուն։

Բաքվին միջանցքը տալը կարող է սեփական ժողովրդի վրա «նաղդվել»՝ «տվեցինք, որ պաշտպանենք Հայաստանի մյուս մարզերը» պատճառաբանությամբ։

Այս մտավախությունն ավելի առարկայական է դառնում, երբ պաշտոնյաները նաև հայտարարում են, որ սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները կանոնակարգված չեն, ինչն էլ պատճառ է դառնում, որ ադրբեջանցիներն անխոչընդոտ մոտենան հայկական դիրքերին։

Եթե բանակցությունները կանոնակարգված չեն, դա նշանակում է, որ հայ զինծառայողի ուսերի՞ն է դրված նաև թշնամու հետ բանակցելը:

Իրականում ստեղծված վիճակը ճշգրիտ հասկանալու համար, անհրաժեշտ է պարզել, թե այդ ինչ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություններ կան կողմերի միջև, որի հետևանքով էլ հայկական կողմն ունենում է զոհեր, իսկ ադրբեջանական կողմը բարելավում է դիրքերը միջանցքը կտրելու համար։

Ակնհայտ է՝ այսքան պատահականություն, կամ զուգադիպություն ուղղակի չի կարող լինել․․․

NEWSPRESS.am