Լավ ազդակ չէ, երբ թշնամուն տեսնելուց հայ զինծառայողները նրանց չեն ոչնչացնում. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Տեղ համայնքում տեղի ունեցածին։ Նրա գնահատմամաբ` լավ ազդակ չէ, երբ թշնամուն տեսնելուց հայ զինծառայողները նրանց չեն ոչնչացնում:
«Դասագրքային ճմշատություն գոյություն ունի՝ եթե ցանկացած զինծառայող տեսնում է, որ թշնամին մոտենում է, նա այլ բան չունի անելու, քան ոչնչացնել թշնամուն, բայց մենք տեսանք, որ երեկ այդ կանոնը չի պահվում, ես բացարձակ չէի ցանկանա, որ երեկվա տեսանյութը շրջանառվեր», - ընդգծեց պատգամավորը:
Թովմասյանն ասաց, թե ՀՀ զինված ուժերն ունեն մեկ քայլ անելու անհրաժեշտություն ու պարտականություն՝ երեկվանից ավելի հզոր լինել ու երեկվանից ավելի լավ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:
«Ոչ ոք, մեզնից բացի, մեր հողը չի պաշտպանելու: Մենք չենք կարող խաղաղություն գոռալով պաշտպանել մեր հողը. մենք գոռում ենք խաղաղություն, իրենք նվաճում են մեր հողը», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը: