Չգիտեմ` ՊՆ-ն ինչու է հերքում. Սոթքում մոտ 15-20 րոպե կրակոցներ են եղել. մարդկանց հանքի տարածքից տարհանել են. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դժվարանում է ասել, թե ինչու է ՊՆ-ն հերքում կամ լռում, բայց վստահեցնում է, որ Սոթքում երեկ լսելի կրակոցներ են եղել, որոնք տևել են մոտ 15-20 րոպե։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ մասին տեղեկացել է Սոթքի հանքի աշխատակիցներից։
«Աշխատակիցներին անմիջապես տարհանել են, որ հնարավոր վտանգները չեզոքացնեն, քանի որ եղել են անկանոն կրակոցներ», - ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ այսօր հարաբերական անդորր է. մեկ-երկու խուլ ձայներ են լսվել շատ հեռվում:
Մանրամասները` տեսանյութում