Ի՞նչ է նշանակում՝ եթե 30 օրից ավել տևի վարժական հավաքը, գործատուն որոշի` վճարել, թե ոչ. Ավետիսյան (տեսանյութ)
«Աշխատողները, որոնք մասնակցում են վարժական հավաքներին ստանում են դրամական ապահովում, միանգամից ասեմ՝ սա աշխատավարձ չէ, ստանում են այն գումարը, որը կարող է լինի ցածր, քան իրենց ամական աշխատավարձը»։ ԱԺ–ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով վարշական հավաքների մասին օերնքում փոփոխություներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:
Օրինագծով սահմանվում է որ այսուհետ հավաքները լինելու են 25 օրով, որի ընթաքում մասնակիցը վճարվելու է, բայց եթե այդ գումարը քիչ եղավ հավաքին մասնակցողի հիմնական աշխատավարձից, ապա մնացած մասը վճարելու է գործատուն:
։
«Գործատուն պարտավոր է վճարել այդ տարբերությունը՝ անկախ նրանից պետական է, թե՝ մասնավոր։ Բայց նախագիծը հում է, քանի որ աշխատանքային օրվա աշխատավարձը և օրացույցային օրվա համար վճարվող գումարը իրար հետ համադրելի չեն»,-ասաց պատգամավորը։
Նա հայտարարեց, որ հարցը պետք է հստակեցվի, որ հետագայում իրավակիրառ խնդիրներ չառաջանան։