Ասպրամ Կրպեյանը մանրամասներ է հայտնում Տեղ գյուղից (տեսանյութ)
«Ադրբեջանական երեկվա ահաբեկչական հերթական սադրանքից հետո՝ Տեղ գյուղում այս պահին և գիշերը հարաբերական անդորր է եղել»,- Տեղ համայնքից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը, ով իր գործընկերների հետ գտնվում է Սյունիքի մարզում։
Նա տեղեկացրեց, որ իրենք շարունակում ենք համայնքային հանդիպումները, փորձում են հասկանալ մեր հայրենակիցների կարիքները։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: