Ձեր երեխեն եղնի` ի՞նչ կենեք. հերք եղավ արդեն` 2 տարի ու կես... գերիների հարազատները կրկին ճանապարհ են փակել (տեսանյութ)
«Մեր տղերքը թուրքին գերի չընկան, գերի տվին»։ Ռազմագերիների հարազատներն արթանցել են քնից։ 2.5 տարի ընդմիջումից հետո որոշել են քայլեր ձեռնարկել` իրենց որդիներին հետ վերադաձնելու ուղղությամբ։ Սկզբի համար, նրանք երեկվանից փակում են ճանապարհներ։
Այսօր` ապրիլի 12–ին էլ նրանք փակել են Բավրայի ճանապարհը։
Հարազատներին չեն գոհացնում իխանությունների աշխատանքը` կապված իրենց որդիներին վերադարձնելու հետ։
«Մեծ հաշվով լուրջ ոչ մի բան չեն ասում, ամեն անգամ նույն բանն են ասում՝ աշխատանքներ տարվում են, սպասե՛ք, աշխատանքներ տարվում են, սպասե՛ք։ Կոնկրետ ոչ մի արդյունք չկա»,- ասաց հարազատներից մեկը։
Մյուսն էլ հավելեց. «Ձեր երեխեն եղնի` ի՞նչ կենեք. հերք եղավ արդեն` 2 տարի ու կես... »։