Մի շենքից մյուս շենք գնալու համար 4000-ից ավել ոստիկան շրջափակում են կառավարության մասնաշենքերը, էդ էլ, 600․000 քվեով ազատ շրջող Նիկոլ Փաշինյանի մասին․ Գեղամ Մանուկյան
Երեկվանից Ազգային ժողովի կողքերը ոստիկանները գիշերն ավտոբուսներում են քնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Տիկին փոխնախարար, Բաղրամյան պողոտայով որ իջնեք, խցանում է, որովհետև 4 ավտոբուս ներքին զորքեր են բերել լցրել, չգիտես՝ ինչու, ենթադրում եմ՝ մեկը ստատուս է գրել, թե եկեք գնանք Ազգային ժողովի մոտ, հիմա վախեցած են։ 3 տարի է՝ Նիկոլ Փաշինյանի հետևից հազարավոր ոստիկաններ են ման տալիս, փոխանակ ոստիկանները զբաղվեն իրենց բուն գործով։ Կառավարության մի շենքից մյուս շենք գնալու համար 4000-ից ավել ոստիկան ամբողջ կառավարության կենտրոնական մասնաշենքն ու թիվ 3 մասնաշենքը շրջափակում են։ Էդ էլ, 600․000 քվեով ազատ շրջող Նիկոլ Փաշինյանի մասին»,- ասաց Մանուկյանը։