Ադրբեջանցիները կմասնակցեն Հայաստանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը, ադրբեջանցի ծանրորդները կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ադրբեջանը մրցաշարում կներկայացնեն Նազիլա Իսմայիլովան, Իսա Ռուստամովը, Օմար Ջավադովը և Ալի Շուքուրլուն։
Մրցումները Հայաստանում կանցկացվեն ապրիլի 15-ից 23-ը։