Արևմուտքը պատրաստ է ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային մինչև տարեվերջ
Արևմուտքը պատրաստ է ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային մինչև տարեվերջ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Վաշինգտոնում Համաշխարհային բանկի հանդիպման ժամանակ։
Եթե պատերազմն ավարտվի մինչև 2024 թվականի կեսերը, բանկի գնահատմամբ՝ Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման կարիքը կկազմի 115 միլիարդ դոլար։ Եթե այն տևի մինչև 2025 թվականի վերջ, գումարը կավելանա մինչև 140 մլրդ դոլար, գրում է Ամերիկայի ձայնը։
Անցյալ շաբաթ բանկը հավանություն տվեց 15,6 միլիարդ դոլարի օգնության փաթեթին, սակայն հետո հայտարարեց, որ այդ ծրագրի համար արտառոց ռիսկեր կան: