ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը. նիստը` ուղիղ միացմամբ
Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջացառումներ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ:
«Վարել են անձնազոհ մարտ, թշնամուն պատճառել են զգալի վնասներ, հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր ու վիրավորներ, ունենք չորս զոհ ու վեց վիրավոր: Ապաքինում մաղթենք մեր վիրավորներին ու մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- նշեց Ռուբինյանը: