Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Դիտելով այս սադրանքի տեսագրությունը, և հետևելով նախորդող լրահոսին, իմ մոտ մի շարք օրինաչափ հարցեր են առաջանում. Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրել է․

«Երեկվա սանդրանքի հետքերով

Երեկ թշնամական սադրանքի հետևանքով, մենք կորցրել ենք սահմանը պաշտպանող չորս եղբայրների՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան, Նարեկ Սարգսյան, ևս վեցը վիրավոր են, նրանց թվում նաև Սյունիքի հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհված մարտիկների ընտանիքներին, և արագ ապաքինում ցանկանում մեր վիրավոր եղբայրներին:

Միևնույն ժամանակ, երեկվա ողբերգական իրադարձությունը շարքային մարտական բախում չէր, և լուրջ հետաքնություն է պահանջում: Դիտելով այս սադրանքի տեսագրությունը, և հետևելով նախորդող լրահոսին, իմ մոտ մի շարք օրինաչափ հարցեր են առաջանում՝

ա) Տեղ գյուղի հանդիպակած հատվածը նախկինում գտնվում էր Լաչինի միջանցքի անմիջական շարունակության վրա, և փաստացի՝ ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այն, որ նրանք այդ հատվածից պետք է դուրս գան և վերատեղակայվեն դեպի հարավ, հայտնի էր առնվազն մեկ տարի առաջ: Ինչ՞ու այդ ընթացքում Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, դիրքեր չեն ստեղծվել, տեղի չի ունեցել անհրաժեշտ պատրաստություն՝ նրանց հայկական ուժերով փոխարինելու համար, և կոնկրետ ո՞վ է դրա համար պատասխանատու;

բ) Տեղից դեպի Կոռնիձոր ռուսական խաղապահների վերատեղակայումը պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին: Ինչ՞ու գոնե մի քանի օր առաջ այդ հատվածում չեն տեղակայվել հայկական ուժեր, ինչ՞ու է թույլ տվել թշնամական զորքերի անարգել ներթափանցում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Կոնկրետ ո՞ր պաշտոնյան է թերացել կատարելու իր սահմանադրական պարտավորությունները, թույլ տալով, որ մեր երկրի ինքնիշխանությունը հերթական անգամ անարգել ոտնահարվի, և ե՞րբ է նա պարզվելու ու պատասխանատվության կանչվելու;

գ) անցած շաբաթ կառավարության նիստին, վարչապետի պաշտոնում գտնվող անձը հայտարարեց, որ Տեղ գյուղի հատվածում էական բարելավումներ են տեղի ունեցել, և ամեն ինչ արվում է՝ էսկալացիայից խուսափելու համար: Տեսագրության կադրերից երևում է, որ թշնամին մեր տաևածքում անարգել ամրաշինական աշխատանքներ է կատարում, մեր դիրքից 100 մետր հեռավորության վրա, և նրան ոչ ոք չի խոչընդոտում, ենթադրաբար «էսկալացիայից խուսափելու» համար: Հետո էլ թշնամական մեքենան անարգել մտնում է մեր դիրքը, լկտի սադրանք սարքում, հետո էլ դիմահար կրակով սպանում մեր տղաներին, և միայն դրանից հետո համարժեք պատասխան ստանում: Ո՞վ է մեր զինվորներին հրաման տվել չկրակել թշնամու վրա, անարգել նրան թույլ տալ մեր տարածքում ամրապնդվել, հետո էլ անարգել մեր դիրքերը մտել: Ո՞վ է այդ պաշտոնյան, և պատրաստ է նա արդ՞ոք այսօր պատասխանատվություն ստանձնել մեր զեհված եղբայրների անմեղ արյան համար:

Ես առաջարկում եմ տիկին Գլխավոր դատախազին, որը դեռ երեկ խրոխտ տեսքով քրեական հետախնդում էր նախաձեռնում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, նույն հետևողականությամբ քրեական հետաքնություն նախաձեռնել պարզելու, թե գործող իշխանության որ պաշտոնյաների գործողությունների կամ անգործության արդյունքում ենք մենք շարունակում հայրենիքի տարածքներ և մարդկանց կյանքեր կորցնել, և մասնավորապես, ով է պատասխանատու տվյալ դեպքի համար, երբ առնվազն չորս մարդկային կյանք ենք կորցել թշնամու դիմահար կրակից:

Քանի որ այս տիկնոջից լուրջ արդարադատություն չեմ ակնկալում, խոստանում եմ ինքս հետամուտ լինել այս հարցերի պատասխանները ստանալուն, և ի վերջո մեղավորներին օրենքով պատասխանատվության ենթարկելուն: Մինչ այդ, կոչ եմ անում մեր զինվորականներին՝ ենթարկվելու միայն Սահմանադրությանը, և աննահանջ պաշտպանելու մեր երկրի սահմանները, դա է միակ երաշխիքը, որ թշնամին անարգել չմտնի մեր դիրքերը, և դիմահար չսպանի մեր եղբայրներին»: