ԱՄՆ պաշտպանության նախարարն ու պետքարտուղարը խոսել են Ուկրաինայի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու մասին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերվում գաղտնի փաստաթղթերի վերջին խոշոր արտահոսքին և հիշեցրել է, որ Արդարադատության նախարարությունը հետաքննում է այն:
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով խոսել է Օսթինի հետ, ավելացրել է, որ ԱՄՆ-ը վերջին օրերին քննարկել է արտահոսքի մասին դաշնակիցների հետ:
«Այժմ ես շատ բան չեմ կարող ասել, մինչ Արդարադատության նախարարությունը հետաքննում է, բայց մենք այս արտահոսքին շատ լուրջ ենք վերաբերվում», - Լլոյդ Օսթինի խոսքերը մեջբերել են CNN-ը: