Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Համաշխարհային կրթական տարածքը՝ որպես սերունդների եւ ազգերի միջեւ երկխոսության հիմնական մեխանիզմ

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ում հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ապրիլի 10-ին Վաշինգտոնում կայացած Համաշխարհային խորհրդարանական ֆորումի պանելային քննարկման ժամանակ:

«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ ելույթս սկսել՝ ընդգծելով մեր օրակարգի թեմայի կարեւորությունը: Մենք ականատեսն ենք երեք սուր մարտահրավերների, որոնք խոր ազդեցություն են թողնելու մեր ապագայի վրա: Մասնավորապես, նկատի ունեմ հետեւյալը՝
– Բնապահպանական իրավիճակի վատթարացում,
– Համաշխարհային անվտանգության ճարտարապետության փոփոխություն,
– Ընդհանուր առմամբ մարդկային կապիտալի որակի անկում:

Մեզ համար առաջնահերթություն պետք է լինի կրթական մեգաոլորտում տեղաշարժերի եւ վերափոխումների գնահատումը: Այն պակաս նշանակություն չունի, քան մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացման կամ պոտենցիալ միջուկային աղետի աճող ռիսկերը: Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել համաշխարհային մասշտաբի երկու փոխակերպումների վրա, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարից 21-րդ դար անցման ընթացքում:

Առաջին. Տեխնոլոգիական առաջընթացը մարդկանց սոցիալական ինտեգրման համար վերաստեղծել է բոլորովին նոր միջավայր, որտեղ խմբային ցանցերի եւ նախասիրությունների, կամ այլ կերպ ասած՝ «սոցիալական կյանքի» կարեւորությունն անհատի անվերապահ ազատության սկզբունքի եւ նույն միջավայրում ինքնարտահայտման նոր ձեւերի համեմատությամբ աստիճանաբար նվազել է: «Wall Street Journal»-ի եւ Չիկագոյի համալսարանի կողմից իրականացված համապարփակ հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում, օրինակ, հայրենասիրությունը, կրոնական հավատքը, երեխաներ ունենալը եւ այլ առաջնահերթություններ, որոնք օգնել են սերունդների ընթացքում ձեւավորելու ամերիկյան ազգային բնավորությունը, կտրուկ կորցրել են իրենց կարեւորությունը: Կարծում եմ, որ այս միտումը բավականին տարածված է զարգացած երկրների մեծ մասում:

Երկրորդ. Աշխարհում տեկտոնական տեղաշարժերի պատճառով միջին խավը, որպես ազատ լիբերալ տնտեսական եւ սոցիալական հարաբերությունների հիմնական շարժիչ ուժ, քայքայվում է եւ որպես ցանկացած կայուն ժողովրդավարական ռեժիմի հիմք` փաստացի կորցնում իր պատմական նշանակությունը: Շատ զարգացող երկրներում, ամենայն հավանականությամբ, արդեն միջին խավ չի ձեւավորվի: Շատ տեղերում ականատեսն ենք նոր` թվային հասարակության ի հայտ գալուն, որի համար դժվար է սահմանել սոցիալական բարեկեցության եւ խմբային պատկանելության որեւէ չափանիշ: Միեւնույն ժամանակ, մենք գործ կունենանք մեկ այլ իրականության հետ, որտեղ ֆինանսավորվում են, այսպես կոչված, մետաիրականության եւ մետագիտակցության ավելի շատ հետազոտություններ:

Կարող ենք որոշակիորեն պնդել, որ գլոբալ կրթական միջավայրի հիմնարար վերափոխումներն ունեն հետեւյալ արտահայտությունները. Կրթության ոլորտում սպառողական մոտեցման ներդրման ակնհայտ միտումները, որտեղ «հաճախորդը միշտ իրավացի է»: Աշխարհում ժողովրդավարական ռեժիմների անկման եւ կրթության մակարդակի միջեւ փոխկապակցվածությունը: Կրթական համակարգի ներկայիս թերությունների պատճառով երիտասարդ սերնդի համար ապագա նյութական կորուստները:

Մեր հասարակությունների վերամարմնավորումը որոշակի «թվային գաղութների», որտեղ կորպորացիաներն ու նրանց ալգորիթմները հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու գործիքներ են ստեղծում, եւ որոնք, ի վերջո, վատթարացնում են ժողովրդավարական կառավարման որակը, հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը: Ներազգային եւ ազգերի միջեւ, ինչպես նաեւ պետությունների ներսում խորացող անհավասարությունն ուժեղացրել է սոցիալական անարդարության գործոնները եւ հանրային անվստահության մակարդակի նվազումը: Գործընկերնե՛ր, ամփոփելով իմ ընդհանուր դիտարկումները՝ թույլ տվեք առաջարկել հինգ լայն գաղափարներ, որոնք կարող են քննարկման շրջանակ եւ, ամենայն հավանականությամբ, գործելու խթաններ հանդիսանալ:

Առաջին. Այսօր աշխարհում ամենաշատը պակասում է դրականը: Ժամանակակից քաղաքական էլիտաների գործունեության արդյունքում ձեւավորվել է, այսպես կոչված, բացասական միտումը, որը չի լքում մարդկության զգալի մասին: Մենք պետք է կոտրենք նեգատիվիզմի այս միտումը եւ դա անենք կրթության, լավատեսության վերականգնման եւ լավագույնին ձգտելու միջոցով: Համաշխարհային կրթական տարածքը պետք է ծառայի որպես սերունդների եւ ազգերի միջեւ երկխոսության հիմնական մեխանիզմ: Կարծում եմ նաեւ, որ կրթությունն էկոլոգիապես անվտանգ կյանքի հիմնական շարժիչ ուժը պետք է լինի՝ խթանելով կանաչ մտածելակերպը:

Երկրորդ. Աշխարհում մեծ թափ է ստանում քաղաքական պոպուլիզմը: Ցավոք, ժամանակակից քաղաքական շատ դերակատարներ առանձնահատուկ նշանակություն չեն տալիս սեփական կրթական նվաճումների մակարդակին: Մենք պետք է մտածենք, թե ինչպես շարունակական կրթության եւ վերապատրաստման ծրագրերն իրականություն դարձնել քաղաքական որոշումների կայացման գործընթացում ներգրավվածների, մասնավորապես, խորհրդարանականների եւ կառավարությունների անդամների համար: Մեր անձնական օրինակներով կարող ենք նոր շարժիչ ուժ դառնալ կրթական աշխարհում:

Երրորդ. Աշխարհում ժողովրդավարությունից հեռանալն արտահայտվում է նաեւ կրթական հաստատությունների, հատկապես՝ բուհերի աշխատանքի նկատմամբ քաղաքական ուժերի կողմից վերահսկողության ուժեղացման միտումներով: Կարծում եմ՝ ժամանակն է, որ միջազգային կազմակերպությունները զգալի աջակցություն ցուցաբերեն ինստիտուցիոնալ հիմունքներով Ակադեմիական ազատության ինդեքսի պատրաստմանն ու հրապարակմանը: Կառուցվածքային եւ ապագային միտված բարեփոխումները դատապարտված են ձախողման, եթե երկրի ակադեմիական միջավայրը քաղաքական բարձր ճնշման տակ է գտնվում:

Չորրորդ. Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ մենք ականատես լինենք ամենաազդեցիկ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կոչին՝ կազմակերպելու կրթության խնդիրները քննարկելու եւ ի վերջո 21-րդ դարում կրթության զարգացման նոր ռազմավարության Շրջանակային փաստաթուղթ կյանքի կոչելու գագաթնաժողով: Իսկ մինչ նման ֆորումը կրթության զարգացման գլոբալ երկխոսությունը կարող է խթանվել, օրինակ, Մեծ քսանյակի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Եվ ի վերջո, թերեւս որեւէ նոր նախաձեռնություն սկսելուց առաջ առավել խելամիտ կլինի կենտրոնանալ արդեն իսկ ընդունված որոշումների իրականացման վրա: Մասնավորապես, կարծում եմ, որ միջազգային հանրությունն ավելի պրագմատիկ կերպով պետք է հասնի Կայուն զարգացման 17 նպատակների իրականացմանը՝ բարձրացնելով ազգային ռազմավարությունների եւ միջկառավարական համակարգման ու փոխկապակցվածության մակարդակը:

Չափազանց կարեւոր է գիտակցել, որ Կայուն զարգացման նպատակները չիրականացնելը, ցավոք, վկայելու է զարգացման նպատակներ սահմանելու եւ դրանց հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջազգային հանրության անկարողության մասին»,- ասել է Արմեն Գեւորգյանը: