Տեղի ուղղությամբ մարտերը թեժանում են, թշնամին հրետանի է կիրառում
Գորիսի Տեղ գյուղի ուղղությամբ ընթացող մարտերն ավելի են թեժացել, այս պահին թշնամին կիրառում է հրետանի։ Այդ մասին 24News-ին հայտնեց գյուղում գտնվող մեր զրուցակիցը։
«Մի քանի անգամ խփեցին այն ճանապարհին, որը ժամանակին կապում էր Արցախի հետ, վիճակը գնալով ավելի է լարվում», - նշեց նա։
Հիշեցնենք, որ մեր տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական էսկալացիայի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ու յոթ վիրավոր ունի, կորուստներ է կրել նաև թշնամին։