Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Մեր մարդասեր դատախազին փոխանցեք ՝ քուանշ տիկին դատախազ. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան

Մեր մարդասեր դատախազին փոխանցեք ՝ քուանշ տիկին դատախազ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Աննա Վարդապետյանի հայտարարություններին։

«Քիչ առաջ գլխավոր դատախազը ԱԺ-ում կրկին անգամ ստորացնում էր իրավաբանություն մասնագիտությունը և ԱԺ ամբիոնից, ինչպես երկու ամիս առաջ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր հայտնում։
Այսպես.
Պատասխանելով պատգամավոր Տիգրան Աբրահամյան-ի կոնկրետ հարցին Ա. Վարդապետյանը նշեց, որ

ա. երբ նշել է 18 միլիոնը, ներկայացրել է գույքի կադաստրային արժեք,

բ. բանկային գաղտնիքի վերաբերյալ տվյալները իրենց հասանելի չեն եղել, իսկ այժմ հասանելի են, իսկ գույքը այս պահին արգելադրված է։
Միևնույն ժամանակ, տիկին Ա. Վ.-ն տուրք տալով ներկայիս ընչաքաղց իշխանության գործելաոճին, չմոռացավ վկայակոչել 100 միլիոն դրամ արտահայտությունը, թե իբր անձին մեղսագրված արարքով պետությանը պատճառվել է այդքան վնաս։

#Քուանշ N1

Տիկին Ա. Վարդապետյանին խորհուրդ կտամ ամեն առավոտ մեկ բաժակ մեղրաջուր խմել, քանի որ վերջինս չի հիշում երկու ամիս առաջ նույն ամբիոնից խրոխտ ձայնով արտաբերած մտքերը։ Մասնավորապես վերջինս պատասխանելով ՔՊ-ական մի շարք պատգամավորների հարցերին պնդում էր, որ «զորամասը վեր է ածվել գումարի, ստացել են 18 միլիոն դրամ գումար, զորամասը գրավադրվել է 18 միլիոնով», իսկ այսօր չունենալով հստակ պատասխաններ հնչեցված հարցերին, ինքն իրեն հերքելով պնդեց, որ ի նկատի է ունեցել կադաստրային արժեքը, ինչն առնվազն կեղծիք է։

Ընդ որում, պետք է արձանագրել, որ 18 միլիոնը սույն գործով երբևէ որպես կադաստրային արժեք չի շրջանառվել, քանի որ հողի կադաստրային արժեքը շուրջ երկուսուկես միլիոն դրամ է, ուստի տիկին դատախազը քաջ գիտակցում է իր հայտնած տեղեկությունների և դրա վերաբերյալ արդարացումների կեղծ լինելը։

#Քուանշ N2

Բանկային գաղտնիք չունենալու մասով, տիկին դատախազը կրկին դիմում է հիշողության կորստի օգնությանը և մոռացության մատնում այն հանգամանքը, որ պատասխանելով պատգամավորի հարցին, հստակ և աներկբա պնդել է, որ գույքը փետրվարի 7-ի դրությամբ գրավադրված է, իսկ այժմ պնդում է թե իբր բանկային գաղտնիք չեն ունեցել և տեղեկությունների չի տիրապետել։

Այս դեպքում տրամաբանական հարց է ծագում, եթե բանկային գաղտնիք չունեին, ապա ինչու էին փետրվարի 7-ին ԱԺ-ում պնդում, որ գույքը գրավադրված է, այն դեպքում երբ գույքի գրավադրված չլինելու մասին տեղեկացված էին գույքի կադաստրային գործից, որը փառք Աստծո իրենց տրամադրության տակ էր։

Հասկանում եմ, որ այս փաստերի ճնշման ներքո անհարմար վիճակում էր հայտնվել տիկին դատախազը ու Տիգրան Աբրահամյանի հարցին չպատասխանելու համար պետք էր «100 միլիոն» օպերացիան գործի դնել, սակայն նշեմ, որ հիշյալ մանիպուլյացիան ևս անհաջող փորձ էր, քանի որ նախ ինչպես նախկինում նշել ենք Գրիգորի Խաչատուրովը տվյալ անշարժ գույքի հետ կապ չունի, իսկ Էդգար Արշակյանի սեփականությունը հանդիսացող գույքը «100 միլիոնին» մոտ արժեք երբևիցե չի ուեցել, ուստի անիմաստ է պետությանը ենթադրյալ պատճառված վնասի մասին խոսելը, երբ պետք էր ուղղակի պատասխանել շատ պարզ հարցի - Ինչու՞ են նախկինում ստել։
Կրկին անգամ շնորհակալ եմ Տիգրան Աբրահամյանին՝ Գրիգորի Խաչատուրովի դեմ կարված գործը, դատախազության իրական դեմքը վեր հանելու համար, իսկ դատախազությանը խորհուրդ կտամ ....... լռել, ուղղակի լռել, քանի որ Հայաստանում դեռ գործում է իր դեմ չվկայելու սկզբունքը»,- գրել է Պողոսյանը։