Հայկական կողմն ունի 3 զոհ, բազմաթիվ վիրավորներ, որոնց շարքում է Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը․ «Հրապարակ»
Սյունիքի մարզի Տեղ գյուղում այսօր 15-20 րոպե ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև։
«Հրապարակ»-ը գրում է, որ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը նախնական տվյալներով երեք զոհ և բազմաթիվ վիրավորներ ունի, վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են Գորիսի բժշկական կենտրոնում։