Շվեյցարիայի իշխանությունները հերքել են ԱՄՆ դեսպանի հայտարարությունը
Շվեյցարիայի իշխանությունները հերքել են ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ կարող են սառեցնել ևս 50-100 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Շվեյցարիայի էկոնոմիկայի պետական քարտուղարությունը նշել է, որ ոչ բոլոր ռուսներն են ենթարկվում պատժամիջոցների, այլ միայն մի մասը: