Տիկի՛ն Մանասյան, խուլիգանական այդ մթնոլորտում Դուք պետք է հրաժարվեիք ձեր՝ թեկնածուի կարգավիճակից. Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ թեկնածուին (տեսանյութ)
Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին, առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմեց ՄԻՊ թեկնածուին: