Ինձ Կոռնիձորում թշնամին կարող էր գերի վերցնել, սահման չկա. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)
Ադրբեջանցիները մոտ 400 հա տարածք են զավթել Տեղ գյուղում, ամեն օր մենք ականատես ենք լինում, թե ինչպես են մտնում մեր ինքնիշխան տարածքներ․ MediaHub-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն անարգել եկել ու դիրքավորվել են Տեղում եւ որեւէ դիմադրության չեն արժանացել։