Լրագրող Անի Գևորգյանն Ալեն Սիմոնյանի համար դրամահավաք է կազմակերպել. ՈՒՂԻՂ
Լրագրող Անի Գևորգյանի դատարանի վճռով պետք է 257 հազար դրամ գումար վճարի Ալեն Սիմոնյանին և հերքի նրա մասին զրպարտություն համարվող տեղեկությունները։
Ալեն Սիմոնյանին այդ գումարը տալու համար լրագրողն այսօր ԱԺ դիմաց դրամահավաք է նախաձեռնել «Օգնենք Ալեն Սիմոնյանին» խորագրով։
Լրագրողը ձեռքին սմայլիկներով տարա է պահել, անցնող-դարձողները այնտեղ գումար են թողնում։
«Ալեն Սիմոնյանը կարող է ուրախանալ այնքան ժամանաք, քանի դեռ նրան թույլ են տալիս զբաղեցնել ԱԺ նախագահի աթոռը։ Դրանից հետո այս դատական գործը վերանայվելու է, վճիռները բեկանվելու են»,- հայտարարեց Անի Գևորգյանը։