Գավառ համայնքի Բերդկունք գյուղում կկառուցվի մանկապարտեզի նոր շենք
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կմեկնարկի նորակառույց մանկապարտեզի շինարարությունը։
Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Բերդկունքի և Հայրավանքի մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 450 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Նորակառույց շենքը կլինի երկհարկանի՝ նկուղային հարկով, շուրջ 1100 քառակուսի մետր մակերեսով։ Այն կգործի 90 սաների համար՝ 3 խմբով։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 24 ամսվա ընթացքում։
Մանկապարտեզը թեև կառուցվում է Բերդկունք գյուղի վարչական տարածքում, սակայն այստեղ կհաճախեն նաև հարևանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։