ՄԻՊ-ի կառույցը վերածվում է դատախազության դուստր ձեռնարկության. Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Ես ուզում եմ, որ ՄԻՊ-ը լինի ազատ, անկախ, անկաշկանդ: Այս մասին ԱԺ իր ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամացոր Գեղամ Նազարյանը: Նա նշեց, որ երբ իմացել է, որ ՄԻՊ թեկնածուն աշխատում է դատախազությունում՝ մտացախություն է առաջացել իր մոտ, քանի որ այդ հանգամանքը, ըստ պատգամավորի, կարող է կաշկանդել ՄԻՊ գործունեությունը:
«Երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է մի մարդու, ով այս պահին աշխատում է Գլխավոր դատախազությունում, ինձ մոտ արդեն մտավախություն առաջացավ, քանի որ դա իրոք կաշկանդող հանգամանք է»,-կարծիք հայտնեց Նազարյանը՝ նկատելով, որ Մանասյանը իր գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվել:
Սակայն պատգամավոր դա համարում է ոչ թե Մանասյանի, այլ պետության, իրենց բոլորի խնդիրը, որ չեն կարողացել գտնել մեկին, որը իրոք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել է տարիներ շարունակ՝ անկախ նրանից՝ կհավանե՞ն նրա գործունեությունը, թե՞ ոչ, կսիրե՞ն, թե՞ ոչ:
«Այս ձևով մենք ՄԻՊ կառույցը վերածում ենք Դատախազությանը կից կառույցի: Այսպես մենք հեռու չենք գնա: Այսպես ՄԻՊ ինստիտուտը չի կայանա»,-նշեց Նազարյանը: