ԱՄՆ-ը սկսում է զանգվածային միջուկային զորավարժություններ
ԱՄՆ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը սկսում է Global Thunder 23 միջուկային հրամանատարության և վերահսկման ամենամյա զորավարժությունները։ Այս մասին հայտնում է հրամանատարության մամուլի ծառայությունը։
Stratcom-ը կսկսի իր ամենամյա Global Thunder հրամանատարության և վերահսկման զորավարժությունները 2023 թվականի ապրիլի 11-ին:
Հստակեցվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է գնահատել միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացումը և ռազմավարական զսպման հնարավորությունները։ Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան: