ԱՄՆ-ը խոստացել է թույլ չտալ, որ Ուկրաինան կործանվի
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը մեկնաբանել է ՌԴ նախկին նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ։
Ըստ Պատելի, երբ Մեդվեդևը խոսում է Ուկրաինայի անհետացման մասին, նա սխալվում է, քանի որ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ պաշտպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Մի երկրի սահմանները չպետք է ջնջվեն մյուսի զուտ ագրեսիայի միջոցով»,- ասել է դիվանագետը։