Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բելգորոդի օդանավակայանի վրա
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում պայթուցիկներով բեռնված անօդաչու թռչող սարքը բախվել է միջազգային օդանավակայանի ցանկապատին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Պայթյունի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։
Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքը պայթեցրել է Բելգորոդի օդանավակայանի պարիսպը։
Զոհեր և վիրավորներ չեն եղել։
___________________________________________________
NEWSPRESS.am-ի ֆեյսբուքյան նոր էջին հետևեք այստեղ