Ռուս դեսանտայինները նոր զենք են ստացել․ Բրիտանական հետախուզություն
Ուկրաինայում Ռուսաստանի օդադեսանտային զորքերը ստացել են բազմակի հրթիռային TOS-1A համակարգեր։
Այս մասին ասվում է բրիտանական հետախուզության վերջին զեկույցում։
TOS-1A-ի տեղափոխումը օդադեսանտային ուժերին ցույց է տալիս դեսանտայինների ապագա դերը Ուկրաինայում հարձակողական գործողություններում:
«Սա, հավանաբար, պատերազմի առաջին ինը ամիսների ընթացքում մեծ կորուստներից հետո օդադեսանտային ուժերը վերակառուցելու ջանքերի մի մասն է»,-նշել է բրիտանական հետախուզությունը: