Ձեր ՄԻՊ թեկնածուն հայ ժողովրդին անվանեց ադրբեջանաթուրքական. Հովհաննիսյանը՝ Մինասյանին (տեսանյութ)
Ազգային ժողովում շարունակվում են թեժ քննարկումները՝ ՄԻՊ թեկնածուին ներկայացնելուց հետո:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին արձագանքելով` ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ իրեն զարմացնում է Մինասյանի հնչեցրած հարցերը ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմության ՄԻՊ թեկնածուն հայ ժողովրդին անվանարկել է ադրբեջանաթուրքական:
Նրա խոսքով՝ պետք է պատասխանատվություն կրել առաջադրած թեկնածուի համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
___________________________________________________
NEWSPRESS.am-ի ֆեյսբուքյան նոր էջին հետևեք այստեղ