Ձեր լկտի պահվածքի համար պատրա՞ստ եք ներողություն խնդրել. Կյուրեղյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ)
Հույս ունեմ Դուք ծանոթ եք «Պատգամավորի գործունեության երաշխիքի» օրենքին և պատգամավորի էթիկայի կանոններին, որը սահմանված է հոդված երեքում: 2-րդ մասի 8-րդ կետում հստակ ձևակերպված է. «Պատգամավորը պարտավոր է հարգանք դրսևորել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»:
Հիմա չգիտեմ՝ զավեշտ ներկայացնե՞մ, թե՞ ինչ, բայց դուք ներկայացնում եք ՄԻՊ թեկնածուին, որի ներկայացման, հարցի քննարկման ժամանակ, որպես պատգամավոր, Ձեր պահվածքով, Ձեր որոշ գործըկերների պահվածքով շատ հեռու էիք էթիկայի կանոնները կիրառելուց:
Այս մասին ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ասաց ՄԻՊ թեկնածուին ներկայացնող ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին:
Այնուհետև պատգամավորը հարցրեց՝ Ձեր լկտի պահվածքի համար պատրա՞ստ եք ներողություն խնդրել:
Մանրամասները՝ տեսանյութում: