Ողբերգական դեպք` «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվայից Երևան վերադարձած տղամարդը սպասասրահում հանկարծամահ է եղել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 23։00-ի սահմաններում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և սպասասրահում հանկարծամահ է եղել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Մահացածը Երևանի բնակիչ 79-ամյա Վլադիկ Բարսեղյանն է, ով Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր Հայաստան։