Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Թող քաղաքացու վրա թքող պաշտոնյան այս պահին մի փոքր ուրախանա․ Գևորգյանի արձագանքը՝ դատարանի որոշմանը

«Քանի որ ինձ բազմաթիվ նամակներ եք գրում Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան պատին տեսած լուրից հետո տեղեկացնեմ, որ Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վարույթ չի ընդունել, տեղեկացնեմ նաև որ դրամահավաք եմ իրականացնելու, որ Ալեն Սիմոնյանը կարողանա փաստաբանի փողը տալ»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Անի Գևորգյանը՝ անդրադառնալով առավել վաղ հրապարակված որոշմանը, համաձայն որի՝ դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ լրագրող Գևորգյանի․

«Հիմա հերթով։

Հիշում եք՝ 2021 թ-ի ապրիլի 14-ին իշխանական ողջ խմբակցությունն ու կառավարության անդամները խորհրդարանում հոտնկայս ծափահարում էին Նիկոլ Փաշինյանին , այն հայտարարությունից հետո, թե «Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա»։

Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ, ինչը բավականին լարված էր անցել հատկապես ինձ հետ: Այս ճեպազրույցից հետո ֆեյքային արշավ էր սկսել իմ դեմ, որոշ օգտատերեր տարածել էին իմ ու իմ անչափահաս որդու լուսանկարները, ես ֆեյքային հարձակումը կապել էի Ալեն Սիմոնյանի հետ ու իմ հրապարակային հարցազրույցներում հայտնել, որ ներքին համոզմունք ունեմ՝ այդ ամենը կազմակերպվել է Ալեն Սիմոնյանի կողմից:

Ֆեյքային արշավի մասին փաստել էին լրագրողական կազմակերպությունները, ՄԻՊ-ը, քրեական գործ էր հարուցվել։ Իմ կարծիքը ներկայացրել էի նաև իրավապահներին, հետո գործը կարճել էին, պարզ էլ չէ, քննչական գործողություններ առհասարակ արվել էին թե ոչ։

Ալեն Սիմոնյանը դիմել էր դատարան ՝ պահանջելով պարտավորեցնել ինձ հերքել իր մասին իմ ներկայացրած ներքին համոզմունքը:

Սիմոնյանը 2 մլն դրամի նյութական պահանջ էր ներկայացրել։ Դատարանը հայցը բավարարել էր մասնակի՝ պարտավորեցնելով հերքել և վճարել 257 հազար դրամ։

Ես բողոքարեկել էի Վերաքննիչ դատարան, դատարանը վճիռը անփոփոխ էր թողել ՝միայն հերքման տեքստի հետ կապված որոշ փոփոխություն էր ավել։

Բողոքարկել էինք Վճռաբեկ դատարան, Վճռաբեկը այդպես էլ վարույթ չընդունեց ։

Հասկանալի է չէ՞ շղթան, իրավապահները ջրել էին քրեական գործը, որի օբյեկտիվ քննության պարագայում ես փաստական տվյալներ, ապացույցներ կունենայի։

Նշեմ, որ երեխայիս նկարը առաջինը տարածած անձի ֆեյսբուքյան էջում գրված էր, որ «հեղափոխության պահպաններից» է, այդ խմբակից մեկը հետագայում անցել էր Ալեն Սիմոնյանի մոտ գործի։

Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո ապացույցները մի րոպեում իրավապահները կգտնեն, դատարաններն էլ հաշվի կառնեն ներքին համոզմունք, կարծիք արտահայտելու իրավունքը։

Չնայած նրան, որ հիմա էլ նույն կարծիքին եմ, ներքին համոզմունք ունեմ, ստիպված եմ լինելու հերքել ՝ ապագայում արդեն անհերքելին։

Թող քաղաքացու վրա թքող, «ստահոդ տեղեկություն» տարածող, այս պահին պաշտոնյան մի փոքր ուրախանա։

Երևանցի տղայի նոր նշաձող սահմանած, այս պահին ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին գումարը տալու համար վաղը ժամը 13։00-ին «Երիտասարդական» մետրոյի մոտ իրականացնելու եմ դրամահավաք, կբացեմ նաև հաշվեհամար, որը կհրապարկեմ։

Շնորհակալ կլինեմ աջակցության համար»,- գրել է նա։