Չհայտարարագրված խմիչք, «մարիխուանայով» թեյ․ ՊԵԿ-ի շաբաթվա ամփոփումը
ՊԵԿ-ը ամփոփել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերը՝ մեկ շաբաթվա դրությամբ.
«ՄԴՊ վարչության և Հյուսիսային մաքսատուն վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցները հայտնաբերել են չհայտարարագրված 510 տուփ տաքացվող ծխախոտի գլանակ։
Փորձ է արվել անօրինական ճանապարհով ներկրել թեյի հետ խառնված «մարիխուանա» տեսակի թմրանյութ։
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային հագուստ և կոշիկ։
Մեքենայից հայտնաբերվել է չհայտարարագրված խմիչք։
Փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված մեքենայի նոր պահեստամասեր»,- ասված է ամփոփագրում։