Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Որոտնավանքում գտնվող` Գրիգոր Տաթևացու նկարը (տեսանյութ)
Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիները, որոնք ամենայն հավանականությամբ ոչ թե մոլորվել, այլ հետախուզական նպատակով են այցելել, պարզվում է՝ նաև վանդալիզմ են թույլ տվել:
Համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ նրանք վնասել են նաև Որոտնավանքում գտնվող՝ Գրիգոր Տաթևացու նկարը:
«Ժողովուրդ ջան, նայեք, Գրիգոր Տաթևացու նկարն ա՝ Որոտնավանքում: Այ սենց թուրքը մտել ա, այ սենց կտրել: Տեսել՝ ինչ են արել, վանդալիզմ ա, այ սրա դեմը պիտի պայքարենք»,- տեսանյութում ասել է այն հրապարակած սյունեցի օգտատերը:
___________________________________________________
Միացեք NEWSPRESS.am-ի ֆեյսբուքյան նոր էջին՝ այստեղ