Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ադրբեջանը և Թուրքիան, օգտվելով հանգամանքից, իրենց վաղեմի երազանքը կյանքի կոչելու լավ հնարավորություն ունեն. Վանեցյան

«Իրավիճակը մեր տարածաշրջանում իսկապես չափազանց լարված է»։ Այս մասին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` իրանական հեղինակավող «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան, օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհը զբաղված է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաև ոգևորված 2020թ. 44-օրյա պատերազմում ունեցած ռազմական հաջողություններով, համարում են, որ հիմա թյուրքական պետությունները միմյանց կապելու իրենց վաղեմի երազանքը կյանքի կոչելու լավ հնարավորություն ունեն։

«Անկարան և Բաքուն բավական արդյունավետ դերաբաշխում են իրականացրել՝ Ալիևի վարչակազմը դիմում է ռազմական սադրանքների, որոշակի խնդիրներ լուծում, իսկ հետո Թուրքիան սկսում է արդարացնել ու պաշտպանել Ադրբեջանը Ռուսաստանի, Իրանի և ողջ աշխարհի առջև։ Ցավոք, թուրք-ադրբեջանական այս մարտավարությունը դեռևս աշխատում է և նրանք շարունակում են օր օրի ավելի ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում»։

Վանեցյանը նշել է նաև, որ համաթյուրքական շահերից զատ, Բաքվի կառավարությունը հանդես է գալիս սեփական օրակարգերն առաջ տանելու նախաձեռնություններով։ Իսկ դա, ըստ Վանեցյանի, առաջին հերթին, ենթադրում է` Արցախի և Սյունիքի հայաթափում։

«Ադրբեջանի իշխանությունները լավ են հասկանում, որ միայն այդ դեպքում իրենց պետությունը կարող է արդյունավետ և կենսունակ լինել։ Եվ քանի դեռ Հայաստանը թուլացած է ու, ըստ էության, գտնվում արտաքին՝ այդ թվում թուրքական շահերի մեծ ազդեցության ներքո, Ադրբեջանը փորձում է օր առաջ լուծել իր անվտանգ ու ինքնաբավ ապագայի խնդիրը։ Այս ճանապարհին բոլոր տեսակ հակազդեցությունները Բաքվի իշխանությունները հաղթահարում են սպառնալիքների ու ուժի գործադրման միջոցով։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները չեն զգաստանում անգամ Իրանից հնչող զգուշացումներից»։

Ինչ վերաբերվում է էսկալացիա չլինելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Փաշինյանի հայտարարություններին՝ Արթուր Վանեցյանն ասել է, որ ինքը նման կանխատեսումների հիմքեր չի տեսնում։

«Այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն էլ ոչ այլ ինչ է, քան՝ Հայաստանին պարտադրվող հերթական կապիտուլյացիա։ Ես լիահույս եմ, որ կգան ժամանակներ, երբ Հայաստանն իսկապես ի վիճակի կլինի խաղաղության դարաշրջան թևակոխել, բայց դա կլինի արժանապատիվ ու ուժերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղություն»,- հավելել է Վանեցյանը։

 

___________________________________________________

NEWSPRESS.am-ի ֆեյսբուքյան նոր էջին հետևեք այստեղ